ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

July 11, 2023

3 ազդեցիկ գրքեր Սիլիկոնային հովտից

Ինչպե՞ս կառուցել արդյունավետ թիմ, ինչո՞ւ են հաջողակ ընկերությունները երբեմն ձախողվում նոր տեխնոլոգիաների պայմաններում, և ինչպե՞ս ստեղծել մի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել։ Այս հոդվածում ներկայացնում ենք երեք ազդեցիկ գիրք, որոնք կարևոր գաղափարներ են առաջարկում բիզնեսի, կառավարման և նորարարության վերաբերյալ։ High Output Management — Էնդրյու Գրով։ Գործնական ուղեցույց արդյունավետ կառավարման, թիմերի զարգացման, արտադրողականության բարձրացման և որոշումների կայացման մասին։ The Innovator’s Dilemma — Քլեյթոն Քրիսթենսեն։ Գիրք, որը բացատրում է, թե ինչու կարող են կայացած ընկերությունները դժվարանալ նորարարությունների պայմաններում, և ինչպես են նոր տեխնոլոգիաներն ու շուկայի փոփոխությունները վերափոխում բիզնեսը։ Zero to One — Փիթեր Թիլ։ Նորարարության և ձեռներեցության մասին գիրք, որը խրախուսում է դուրս գալ ընդունված շրջանակներից, ստեղծել նոր արժեք և մտածել ապագայի մասին։ Այս գրքերը կարող են օգտակար լինել ինչպես փորձառու ղեկավարների ու սկսնակ ձեռներեցների, այնպես էլ տեխնոլոգիաներով, սթարթափներով և անձնական մասնագիտական զարգացմամբ հետաքրքրվողների համար։ Դրանք առաջարկում են տարբեր տեսանկյուններ, որոնք կօգնեն վերանայել կառավարման մոտեցումները, ավելի լավ հասկանալ նորարարության տրամաբանությունը և բացահայտել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։

Եկեք խոսենք 3 գրքի մասին, որոնք շատ մեծ ազդեցություն են ունեցել Սիլիկոնային հովտի սթարթափների վրա և ոչ միայն։

Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ բիզնեսի և տեխնալոգիաների աշխարհը, ապա Ձեր գրապահարանում այպայման տեղ հատկացրեք այս գրքերի համար՝ «High Output Management», «The Innovator's Dilemma», «Zero to One»։

1. High Output Management by Andrew Grove

Էնդրյու Գրովը («Intel»-ի հաջողության հիմքում ընկած է նրա հզոր միտքը), գրքի «Բարձր արդյունքի կառավարում» բաժնում ներկայացնում է ընկերության ստեղծման ամբողջ պատմությունը և թե ինչեր են թաքնված այդ պատմության հետևում։ Ելնելով «Intel»-ում իր ժամանակից՝ նա պարզաբանում է լավ կառավարման հիմնական սկզբունքները հեշտ հասկանալի ձևով:

Գրքում խորապես ներկայացված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ արտադրողականությունը, թիմերի ստեղծումը, որոշումների կայացումը և մոտիվացիան։ Խոսքը միայն գծապատկերների և չափումների մասին չէ. Գրովը հավատում է լավ գործնական հանդիպմումների ուժին,  որ օգնում է  հասկանալու ձեր թիմը։ Նրա մարդկային է դարձնում կառավարման մոտեցումները` վերածելով դրանք մատչելի և ինտուիտիվ քայլերի։

Amazon -  https://amzn.to/3rmpCxv

‍

2. The Innovator's Dilemma: When New Technologies Cause Great Firms to Fail by Clayton Christensen

Քլեյթոն Քրիսթենսենը, ով ամերիկացի ակադեմիկոս էր Հրվարդի համալսարանոըմ և բիզնես խորհրդատու, մշակել է «խափանող նորարարության» (disruptive innovation) տեսությունը, որը ճանաչվել է 21-րդ դարասկզբի ամենաազդեցիկ բիզնես-գաղափարը։

«Նորարարի երկընտրանք» գիրքը համեմում է հանելուկով՝ ինչու՞ են հաջողակ ընկերությունները սկսում պայքարել, երբ ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ։ Նրա պատասխանը նույնքան հրահրող է, որքան բուն հարցը։

Քրիսթենսենը ներկայացնում է «խափանող նորարարության» (disruptive innovation) գաղափարը, որտեղ սահմանափակ ռեսուրսներով փոքր ընկերությունները կարող են գերազանցել կայացած բիզնեսներին։ Գրքում քննարկվում է, թե ինչպես են մեծ ընկերությունները հաճախ ձախողում, քանի որ նրանք անընդհատ փորձում են կրկնել անցյալում աշխատող ռազմավարությունը։ Ավելին՝ գրքի ընթեցումը կարևոր է արագ փոխվող արդյունաբերության, տեխնալոգիաների և ընդհանրապես բիզնեսի և կառավարման համակարգերում գործող մարդկանց համար կամ նրանց, ովքեր ուզում են բացահայտել բիզնեսի և տեխնոլոգիաների հատման կետերն ու փոխազդեցությունները միմյանց վրա։

Amazon - https://amzn.to/3D8Vb0s

3. Zero to One: Notes on Startups, or How to Build the Future by Peter Thiel

Փիթեր Թիլը՝ «PayPal»-ի համահիմնադիրը և վենչուրային կապիտալիստը, «Zero to One» գրքով փոխանցում է տարիներով կուտակած իր գիտելիքը։ Ելնելով սեփական փորձից՝ Թիլը ընթերցողներին հորդորում է նորամուծության մասին մտածելիս գնալ ավելի քիչ անցած ճանապարհներով։

Փոխարենն անելու այն, ինչ բոլորն արդեն անում են, Թիլը հորդորում է չկրկնել, այլ ստեղծել բոլորովին նոր բան, որը 0-ից կտանի 1-ի։ Գիրքն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` արժեքի ստեղծումը, վաճառքը և բաշխումը, ինչպես նաև` նոր տեխնոլոգիաների դինամիկան։ Թիլը ընթերցողներին խրախուսում է տալու բարդ հարցեր և մտածելու այլ կերպ։ Այսպիսով՝ նա կատարյալ ուղեկից է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են ստատուս քվոյին մարտահրավեր նետելու։

Amazon - https://amzn.to/3XSfHfm

Հ.Գ. Այս գրքերն ասելիք ունեն բոլորին անկախ մասնագիտական փորձառությունից. լինեք գործադիր տնօրեն, սկսնակ ձեռնարկատեր, թե պարզապես հետաքրքրասեր ընթերցող։ Յուրաքանչյուր գիրք խոստանում է մղել տարբեր գործողությունների, լուսավորել և ոգեշնչել Ձեզ։

Դե՜, մինչ հանդիպում, շարունակեք կարդալ։

‍