ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

March 12, 2023

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի փլուզումն

Այս թողարկման ընթացքում խոսում ենք ֆիզիկական և հոգեկան առողջության փոխկապակցվածության, ինչպես նաև Էնդրյու Հյուբերմանի գիտական հետազոտությունների և առօրյա սովորությունների մասին։ Անդրադառնում ենք Silicon Valley Bank-ի փլուզմանը և դրա հնարավոր հետևանքներին տեխնոլոգիական ստարտափների ու վենչուրային ներդրումների աշխարհի համար։ Շաբաթվա գրքի առաջարկն է Ջիմ Քոլինզի և Մորտեն Թ. Հանսենի Great by Choice գիրքը, որը բացահայտում է, թե ինչպես են որոշ ընկերություններ հաջողության հասնում անորոշ և քաոսային պայմաններում։ Կիսվում ենք նաև Rearrange-ի երեքամյակի միջոցառման նորություններով և առաջարկում ենք լսել The Blaze-ի նոր ալբոմը։

Բարեւ բոլորին

Այս շաբաթվա փոդքաստում խոսեցինք ֆիզիկական և հոգեկան առողջության ու դրանց փոխկապակցվածության մասին:

Տարիների ընթացքում ես շատ բաներ եմ փորձել ու հիմա հասկանում եմ` ինչ ուտել, երբ ուտել, երբ քնել ու մարզվել: Ոլորտի լավագույն մասնագետներից է Էնդրյու Հյուբերմանը` ամերիկացի նյարդաբան, Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի նյարդակենսաբանության, հոգեբուժության և վարքագծային գիտությունների ամբիոնի դոցենտ: Նա ունի փոդքասթ ու youtube-ի ալիք, որտեղ խոսում է բազմաթիվ թեմաներից՝ ֆիզիկական ակտիվությունից մինչև դեպրեսիա ու դոֆամինային կախվածություն, նաև` տալիս շատ պարզ, հետևելու առումով հեշտ խորհուրդներ, որոնք կարող են ֆիզիկական և մտավոր բարենպաստ էֆեկտներ ունենալ: Լավագույն բաներից, որ ես սովորեցի, Հյուբերմանին հետևելով, սառը ցնցուղ ընդունելն ու վաղ արթնանալն էր։ Ստորև բերված են նրա ալիքի և կայքի հղումները, ինչպես նաև գտա youtube-ի ռուսերեն ալիք, որտեղ կարող եք գտնել նրա փոդքասթի հատվածների ռուսերեն տարբերակները:

Youtube - http://bit.ly/3yyYPhE  
Website - http://bit.ly/3YHmyXu
Ռուսերեն տարբերակ -  http://bit.ly/3YD5sKt

Նախորդ շաբաթվա վերջ հայտնի դարձած ամենամեծ նորությունը, որը, հավանաբար, դեռ կշարունակի ակտուալ լինել գալիք շաբաթ, ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ Silicone Vally բանկի փլուզումն է։ Չեմ խորանա տեղի ունեցածի թեմայով, եթե ձեզ հետաքրքրում է, լավ հոդվածների հղումներ կտեղադրեմ այդ իրադարձությունների մասին։ Փլուզումը շատ արագ էր, տեղի ունեցավ ընդամենը երկու օրում ու Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրորդ խոշորագույն բանկային ձախողումն էր. բանկի հաճախորդները փորձեցին մեկ օրում  դուրս բերել $42 միլիարդ։ Այս պատմության ամենակարևոր մասն այն է, որ SVB-ն տեխնոլոգիական ստարտափների և վենչուրային հիմնադրամների սիրելի բանկն է: Ստարտափների 50%-ից ավելին օգտագործում էր SVB-ն որպես հիմնական բանկ, հայկական որոշ ստարտափներ նույնպես օգտվում են այս բանկից։ Այսպիսով, հազարավոր տեխնոլոգիական ստարտափներ այժմ չեն կարողանում օգտագործել իրենց միջոցները և չեն կարողանա կատարել իրենց հաջորդ վճարումները: Իրավիճակը չափազանց վտանգավոր է տեխնոլոգիական աշխարհի համար, ուստի շատերը խնդրում են, որ ԱՄՆ  կառավարությունը իր վրա վերցնի կառավարումն և երաշխավորի, որ բանկային ավանդատուները կստանան իրենց գումարները: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Անգլերեն: https://reut.rs/3YF9Dpk
Ռուսերեն: http://bit.ly/3LhlEyb

Այս շաբաթվա գիրքը

Հզոր իր կամոք (Great by Choice)

Ջիմ Քոլինզ և Մորտեն Թ. Հանսեն

Անընդհատ փոփոխվող, հաճախ` քաոսային աշխարհը բարդացնում է շատ ընկերությունների գոյատևումը: Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ ոչ միայն գոյատևում են, այլև բարգավաճում այս անորոշ պայմաններում: Great by Choice-ում հեղինակներն ուսումնասիրում են, թե ինչու են որոշ ընկերություններ կարողանում հաջողության հասնել, մինչդեռ մյուսների մեծ մասը ձախողվում է:

Great by Choice-ը բիզնես միջավայրի լայնածավալ և մանրակրկիտ հետազոտության արդյունք է: Հեղինակները հետազոտել են ավելի քան 20,000 ընկերություն ու եկել եզրակացության, որ հաջողությունը կախված է ոչ միայն ընկերության ավելի նորարար, համարձակ կամ ռիսկի դիմող լինելուց, այն ոչ միայն պատահականության կամ բախտի բերման հետևանք է. ավելի շուտ, հաջողությունը ձեռք է բերվում կարգապահության, ապացույցների վրա հիմնված նորարարության և ձախողվելու նկատմամբ գրեթե պարանոյիկ վախի համակցության արդյունքում: Հենց այս հաղթական բանաձևն է, այլ ոչ թե բախտը, որ թույլ է տալիս որոշ ընկերությունների դառնալ հաջողակ:

Հեղինակները քննարկում են 8 հիմնական գաղափար, որոնք նույնիսկ կարելի է վերաձևակերպել ու օգտագործել անձնական աճի համար:

Գրքի հղումը - http://bit.ly/3T8Vuzm

Rearrange օր

Շատ լավ նորություն ունեմ ձեզ հետ կիսվելու։ Ապրիլի 15-ին անցկացնելու ենք մեծ միջոցառում մեր 3 տարվա կապակցությամբ, որի ընթացքում նախատեսվում է 5 live փոդքասթ և պանելային քննարկումներ: Կարող եք նաև հարցեր ուղղել փոդքասթերի ժամանակ: Միջոցառումը կտևի մոտ 7 ժամ, նաև միասին կունենանք լանչ  և կկարողանանք քննարկել բազմաթիվ թեմաներ։ Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ մեր կայքից, որտեղից էլ հնարավոր է ձեռք բերել տոմսերը։ Մեր տեղեկագրի բաժանորդների համար ունենք հատուկ 10% զեղչ, որից կարող եք օգտվել REARRANGE_NEWSLETTER պրոմո կոդով։

http://bit.ly/42j3KRN

Այս շաբաթվա երաժշտության համար առաջարկում եմ վայելել The Blaze-ի նոր ալբոմը, եթե նրանց նախկինում երբեք չեք լսել, նախ դիտեք երաժշտական տեսահոլովակները, դա այլ տեսակի փորձ է:

Ալբոմ - http://bit.ly/3Tbme24

Leave a comment

‍