ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

April 16, 2023

Ձեր կյանքը շաբաթներով

Մեր կյանքը կարող է թվալ անվերջ շաբաթների շարք, բայց իրականում մեր ժամանակը սահմանափակ է։ Այս թողարկման ընթացքում ուսումնասիրում ենք կյանքի շաբաթների տեսողական օրացույցը և մտածում, թե ինչպես ենք ծախսում մեզ բաժին հասած ժամանակը։ Եթե 90 տարվա կյանքը պատկերացնենք որպես 4680 շաբաթ կամ փոքրիկ ադամանդներ, ապա դրանց ընդհանուր ծավալը կտեղավորվի ընդամենը մեկ ճաշի գդալի մեջ։ Այս պատկերավոր համեմատությունը հրավիրում է վերանայելու մեր առաջնահերթությունները, հավասարակշռելու ներկա հաճույքներն ու ապագայի կառուցումը և մտածելու, թե ինչպես նվազեցնել անիմաստ կամ չբավարարող շաբաթների քանակը։ Շաբաթվա գրքի առաջարկն է Նասիմ Նիկոլաս Թալեբի «Հակափխրունություն» գիրքը, որը ներկայացնում է անորոշությունից, անկայունությունից և դժվարություններից օգուտ քաղելու գաղափարը։ Բացահայտեք, թե ինչպես կարելի է ոչ միայն դիմակայել կյանքի անսպասելի ցնցումներին, այլև դրանց շնորհիվ ավելի ուժեղ դառնալ։

Սա մարդու կյանքն է ըստ տարիների։

Սա մարդու կյանքն է ըստ ամիսների։

Բայց այսօր մենք կանդրադառնանք մարդկային կյանքին՝ ըստ շաբաթների։

Շաբաթների յուրաքանչյուր շարքը մեկ տարի է։ Ահա, թե որքան շաբաթ է անհրաժեշտ, որ նորածինը դառնա 90 տարեկան։

Այնպիսի տպավորություն է՝ մեր կյանքը կազմված է անթիվ շաբաթներից։ Բայց դրանք, ահա, լիովին հաշվելի են 🙂

Մինչ կխորանանք այս թեմայի շուրջ, նախ եկեք տեսնենք, թե ինչպես է միջին ամերիկացին անցկացնում իր «շաբաթները»։

Որոշ տարբերություներ հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այն շատ նման է միջին հայի կյանքին, բայց չկան, օրինակ, գրին քարտին դիմելու շաբաթները։

Կան նաև այլ հետաքրքիր եղանակներ շաբաթների աղյուսակն օգտագործելու համար։ Օրինակ՝ հայտնի մարդկանց մահերը։ Սա տեսնելուց հետո ես լուրջ դեպրեսիայի մեջ էի։

Իսկ հեչ մտածե՞լ եք Ձեր շաբաթների մասին

Երբեմն կյանքն իսկապես կարճ է թվում, երբեմն էլ՝ անհավանականորեն երկար։ Բայց այս գծապատկերն օգնում է հասկանալ ու ընդունել, որ մեր կյանքը, ի վերջո, ավարտելու է։ Սրանք Ձեր շաբաթներն են, և սա այն ամենն է, ինչ Դուք ունեք։

Հաշվի առնելով այս փաստը՝ Ձեր շաբաթների արժեքն ամենալավը կարող է նկարագրել «թանկ» բառը։  Հավերժության մեջ կան միլիարդավոր շաբաթներ, բայց շաբաթները մեզ բաժին են հասել սահմանափակ թվով։ Իսկ հիմա անցնենք մեր «թանկ» թեմային. պատկերացրեք՝ Ձեր յուրաքանչյուրը շաբաթը մեկ փոքրիկ ադամանդ է, օրինակ՝ 0,05 կարատանոց (օրինակը՝ նկարում)։

Եթե 0,05 կարատանոց ադամանդի ծավալը բազմապատկեք 90 տարվա շաբաթների քանակով (4680), ապա այն կլինի ընդամենը 1 ճաշի գդալ։

Նայելով ադամանդներով այս գդալին՝ պետք է տալ մեկ շատ պարզ հարց.

«Ստանու՞մ եք Ձեր շաբաթներից առավելագույնը»։

Մտածելով իմ շաբաթների և այն մասին, թե ինչպես եմ ես հակված օգտագործել դրանք՝ մտածեցի ադամանդ օգտագործելու 2 լավ եղանակ.

1) ադամանդը վայելել,

2) Կառուցել ինչ-որ բան, որպեսզի Ձեր կամ ուրիշների ապագա ադամանդներն ավելի վառ ու նպատակային դառնան։

Այսպիսով՝ Դուք ունեք այս մի գդալ ադամանդները և վստահաբար ցանկանում եք ստեղծել մի կյանք, որը նրանք կարժևորեն։

Եվ եթե ադամանդը Ձեզ ուրախություն չի պատճառում, ապա դա պետք է լինի միայն այն պատճառով, որ Դուք օգտագործում եք այն, որպեսզի մյուս ադամանդները ավելի լավը դառնան ապագայում։ Լավագույն դեպքում կարող եք պահել հավասարակշռություն՝ միաժամանակ երկուսն էլ իրականացնելով։

Բայց եթե ադամանդը հաճելի է, ու Դուք այն վայելում եք ապագա ադամանդների հաշվին, օրինակ՝ միայն կարճատև  հաճույքների հետւից ընկնելով (ալկահոլ, սոց. ցանցեր և այն), դա այնքան էլ լավ չէ։

Նույն կերպ, եթե Դուք օգտագործում եք Ձեր ադամանդներն ապագայում ինչ-որ բան կառուցելու համար, բայց դա Ձեզ չի բավարարում կամ ուրախացնում, ավելին՝ երկարաժամկետ է թվում, վերջն անգամ չի երևում, դա նույնպես ամենալավ տարբերակը չէ։

Բայց ադամանդ օգտագործելու ամենավատ ձևերը սրանք չեն։ Երբեմն ոչ մեկը, ոչ էլ մյուսն տեղի չի ունենում, երբ Դուք կամ սխալ կարիերայի կամ սխալ հարաբերությունների մեջ եք, և դա հաճախ քաջության, ինքնակարգավորման կամ ստեղծարարության պակասի նշան է։

Երբեմն ոչ մեկը տեղի չի ունենում անսպասելի խնդրներ պատճառով։

Բոլորս էլ ունեցել ենք շաբաթներ, երբ մեզ լավ չենք զգում. թվում է, թե դրանք կորած շաբաթներ են։ Եվ երբ այսպիսի շաբաթները երկարում են, Դուք դառնում եք ընկճված, հիասթափված, անհույս...

Թեև նման շաբաթներն անխուսափելի են,բայց դրանք երբեմն կարևոր են։ Վատ շաբաթը Ձեզ կարող է մղել է կյանքը փոխող կարևոր որոշման։ Ամեն դեպքում կարևոր է նման շաբաթները հասցնել նվազագույնի։

‍

Նյութի աղբյուրը - bit.ly/3zZijwO

Շաբաթվա գիրքը

Նասիմ Նիկոլաս Թալեբ - «Հակափխրունություն»

Նասիմ Նիկոլաս Թալեբն իր «Հակափխրուն» գրքում խոսում է այն մասին, թե ինչպես զարգանալ այս աշխարհում, որը լի է անկայունությամբ, պատահականություններով և անորոշությամբ։ Օրինակների և մտածելու տեղիք տվող պատկերացումների միջոցով Թալեբը ներկայացնում է հակափխրունության հայեցակարգը՝ համակարգի կարողությունը ոչ միայն դիմակայելու ցնցումներին և սթրեսներին, այլև իրականում օգուտ քաղելու և ուժեղանալու դրանցից։

«Հակափխրուն»-ը կգերի Ձեզ իր այն կողմով, թե ինչպես կարող է քաոսը բերել հաջողության, ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտում:

Թալեբի գաղափարները խրախուսում են ընթերցողներին վերագնահատելու ռիսկերը, կառավարելու իրենց ռազմավարությունները՝ միաժամանակ գործնական խորհուրդներ տալով անկանխատեսելի միջավայրում զարգանալու մասին:

Սա պարտադիր ընթերցանություն է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ հասկանալու մեր անընդհատ փոփոխվող աշխարհի բարդությունները։

«Հակափխրուն»-ը Ձեզ  կոգեշնչի և ուժ կտա՝ ընդունելու կյանքի անորոշությունները:

«Հակափխրունություն» - https://bit.ly/3N4Wdkn

‍