ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

September 24, 2024

Իրականացման պատրանքը

Ինչո՞ւ են շատերը ոգևորությամբ պատմում իրենց գաղափարների մասին, բայց այդպես էլ չեն անցնում դրանց իրականացմանը։ Այս հոդվածում ուսումնասիրվում է նպատակների մասին խոսելու և իրական գործողությունների միջև եղած հոգեբանական կապը։ Անձնական փորձի հիման վրա ներկայացվում է մի հետաքրքիր դիտարկում․ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 50 մարդ դիմել է հեղինակին՝ փոդքասթ սկսելու հարցում օգնություն ստանալու համար, սակայն նրանցից միայն երկուսն են իրականացրել իրենց գաղափարը։ Հոդվածում քննարկվում է «իրականացման պատրանքը»՝ այն երևույթը, երբ մեր ծրագրերի մասին խոսելը, շրջապատի դրական արձագանքն ու գովեստները կարող են ստեղծել առաջընթացի զգացում՝ դեռևս որևէ իրական քայլ չկատարած։ Անդրադարձ է կատարվում նաև սոցիալական ճանաչման, մոտիվացիայի և պատասխանատվության փոխազդեցությանը։ Սակայն նպատակների մասին խոսելը միշտ չէ, որ խանգարում է դրանց իրականացմանը։ Ճիշտ մարդկանց հետ գաղափարները քննարկելը կարող է օգնել բացահայտել թերությունները, ստանալ կառուցողական հետադարձ կապ և գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Հոդվածում ներկայացվում են չորս գործնական մոտեցումներ՝ Ընտրողաբար կիսվել նպատակներով՝ վստահելի մարդկանց և փորձագետների հետ։ Գովեստների փոխարեն փնտրել անկեղծ ու կառուցողական հետադարձ կապ։ Մեծ նպատակները բաժանել հստակ, իրագործելի քայլերի։ Գտնել հաշվետվողականության գործընկեր, որը կհետևի ձեր առաջընթացին։ Հիմնական միտքն այն է, որ գաղափարները արժեքավոր են դառնում, երբ վերածվում են գործողությունների։ Եթե ցանկանում եք ավելի արդյունավետ իրականացնել ձեր ծրագրերը, զարգացնել ինքնակարգապահությունը և անցնել մտադրություններից դեպի արդյունքներ, այս հոդվածը ձեզ համար է։

Ինչու՞ մեր ծրագրերի մասին ուրիշներին պատմելը կարող է խանգարել հասնելու հաջողության

Առնվազն 50 մարդ վերջին 2 տարիներին դիմել է ինձ փոդքասթ բացելու և իմ օգնությունը ստանալու համար։ Գուշակեք՝ նրանցից քանիսն են իրականացրել. ընդամենը 2-ը։

Ինչո՞ւ. պատճառները շատ էին, թե ինչու չսկսեցին այն, ինչ ուզում էին։ Բայց նաև ես եմ մեղավոր. ուրիշներին պատմում են այն նախագծերի մասին, որոնք ուզում եմ սկսել ու գովասանքի արժանանում իմ հրա՜շք գաղափարների համար, հետո դրանից ստանում դոֆամինի ինձ անհրաժեշտ քանակը՝ արդյունքում երբեք չսկսելով իրագործել դրանք։

Վստահ եմ՝ դուք էլ եք ճանաչում նման մարդկանց կամ գուցե հենց այդ մարդը դուք եք։ Իսկ ինչո՞ւ ենք սիրում պատմել ուրիշներին մեր անելիքների մասին, իսկ հետո՝ երբեք էլ չանել։

‍

Իրականացման պատրանքը.

Ըստ հոգեբանական հետազոտությունների՝ մեր մտադրությունների մասին հայտարարելը կարող է ստեղծել այն արած լինելու կեղծ զգացում։ Երբ կիսվում ենք մեր նպատակներով, հաճախ ստանում ենք դրական արձագանք և ձեռք բերում հանրային ճանաչում, ինչը կարող է այնքան բավարարել մեր «ես»-ին, որ նվազեցնի իրական աշխատանքին հետամուտ լինելու մեր մոտիվացիան։

«Հոգեբանական գիտություն»-ում հրապարակված մի ուսումնասիրության մեջ հոգեբան Պիտեր Գոլվիթցերը և նրա գործընկերները պարզել են, որ այն անհատները, որոնք հրապարակայնորեն հայտարարել են իրենց մտադրությունները, ավելի քիչ է հավանական, որ դրանց հասնելու անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, քան նրանք, որոնք գաղտնի են պահում իրենց մտադրությունները։ Ուրիշների հետ կիսվելով՝ մարդիկ մոտ են զգում իրենց նպատակներին՝ նվազեցնելով դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու ձգտումը։

Սոցիալական իրականության ծուղակը.

Սա երևույթը հայտնի է որպես «սոցիալական իրականություն» ստեղծելու ֆենոմեն։ Կիսվելով մեր ծրագրերով՝ մենք ստեղծում ենք առանձին ինքնություն մեր մտադրություններով։ Մեր միտքը կարող է շփոթել խոսքն արվածի հետ, ինչն էլ մեզ ստիպում է զգալ՝ արդեն մեր նպատակներին հասնելու քայլեր ենք ձեռնարկել, երբ ընդամենը զրուցել ենք։

Մեր ծրագրերով կիսվելը կարող է խթանել դոֆամինի արտադրությունը՝ նյարդային հաղորդիչը, որը կապված է հաճույքի և պարգևի հետ։ Դրական արձագանքերով ու գովասանքներով մենք պարգևատրվում ենք՝ բավարարելով պարգևատրման հասնելու ուղեղի մեր ձգտումը՝ իրականում առանց որևէ բան իրագործելու։

Պատասխանատվություն, թե՞ խուսափում.

Թեև ոմանք պնդում են՝ նպատակներով կիսվելը մեծացնում է պատասխանատվությունը, բայց այն երբեմն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Հավակնոտ ծրագրերի մասին հայտարարելով՝ մենք կարող ենք մեզ ավելի քիչ պարտավորված զգալ դրանց հետևելու, քանի որ արդեն ստացել ենք հանրային ճանաչում. արտաքին ճանաչումը փոխարինում է գործելու ներքին մղմանը։

Այնուամենայնիվ, սա չի նշանակում՝ ձեր բոլոր գաղափարները պետք է պահեք ձեր մեջ։ Ուրիշների հետ ձեր գաղափարները քննարկելով՝ կարող եք բավահայտել թերությունները և մասնագիտական կարծիքներ ստանալ փորձագետներից, որոնք կառաջնորդեն ձեզ։
Կառուցողական քննադատությունն օգնում է խմբագրելու ձեր նպատակները և գտնեու հնարավոր խնդիրները, որոնց մասին անգամ չէիք էլ մտածի։ Փորձագետները և մենթորները կարող են տալ գործնական խորհուրդներ, տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն, որոնք կարող են զգալիորեն մեծացնել հաջողության հասնելու ձեր հնարավորությունները։

Ընտրողաբար կիսվելը.

Հիմնական բանը ընտրողական լինելն է. ում հետ եք կիսվում ձեր նպատակներով կամ ինչ նպատակ կա այդ կիսվելու հետևում։ Գովեստներ փնտրելու փոխարեն նպատակ դրեք հավաքելու հետկարծիք, որը կօգնի բարելավելու ձեր ծրագիրը։ Կիսվեք այն անհատների հետ, որոնք ձեզ կդրդեն լինելու հաշվետվողական և իրենց կարծիքի մեջ ազնիվ կլինեն, այլ ոչ թե պարզապես կծափահարեն ձեր գաղափարների համար։

Կոտրելով բավարարվածության թակարդի շղթան

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել բավարարվածության նախնական թակարդից՝ միևնույն ժամանակ օգուտ քաղելով մյուսների փորձից։

1. Կիսվեք ընտրողաբար. քննարկեք ձեր նպատակները մենթորների, փորձագետների կամ վստահելի մարդկանց հետ, որոնք կարող են արժեքավոր կարծիք տալ  և ուղղորդել։

2. Կենտրոնացեք գովեստի փոխարեն հետկարծիք ստանալու վրա. խրախուսեք մարդկանց ազնվորեն քննադատել ձեր գաղափարները։ Կառուցողական քննադատությունն ավելի օգտակար է, քան ընդհանրական հաճոյախոսությունը։

3. Սահմանեք գործողությունների հստակ քայլեր. նպատակը բաժանեք գործնական քայլերի և կենտրոնացեք դրանք ավարտելու վրա։ Այս քայլերը ճշգրտելու համար օգտվեք մարդկանց հետ հետադարձ կապից։

4. Ձևավորեք հաշվետվողական գործընկերներ. ընտրեք մեկին, ով կանոնավոր կերպով կստուգի ձեր առաջընթացը և կպահանջի պատասխանատու լինել ձեզ քայլերի համար։

Միտքը գործի վերածելը.

Նպատակներով կիսվելու մեր հոգեբանությունը հասկանալն առաջին քայլն է դեպի իմաստալից փոփոխություն։ Ուշադիր լինելով մեր քայլերին և շտկելով դրանք՝ կարող ենք մեր ցանկությունների մասին խոսելուց հետո դրանք ակտիվորեն գործարկել։

Հաջորդ անգամ, երբ ցանկություն ունենաք հայտարարելու ձեր մեծ ծրագրերը, դադար տվեք և հաշվի առեք՝ ինչեր կան դրանց հետևում թաքնված։ Եթե փնտրում եք հավանություն, ապա գուցե ավելի լավ է այն պահեք ձեր ներսում։ Եթե հետկարծիքի կարիք ունեք՝ բարելավելու ձեր գաղափարը կամ այն իրականացնելու ուղին, ձեզ ձեռք մեկնելը կարող է առաջընթացի արժեքավոր քայլ լինել։

Թողեք ձեր գործողությունները խոսքերից ավելի բարձր հնչեն, և ավելի հավանական է, որ կհամալրեք ոչ թե երազողների, այլ գործողների շարքերը։

‍