ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

March 19, 2023

Մենք կկործանենք նրանց կամքը

Այս թողարկման ընթացքում ներկայացնում ենք Մալքոլմ Գլադվելի Revisionist History փոդքասթը և դրա՝ Վիետնամի պատերազմի մասին դրվագը, որը բացահայտում է մշակութային տարբերությունները հասկանալու և պատմական սխալներից դասեր քաղելու կարևորությունը։ Շաբաթվա գրքի առաջարկն է Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս. մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որն ուսումնասիրում է մարդկության զարգացումը՝ ճանաչողական հեղափոխությունից մինչև ժամանակակից աշխարհ։ Վերջում անդրադառնում ենք GPT-4-ի հայերեն հնարավորություններին, հայերենի՝ արհեստական բանականության մոդելներում ներկայացվածությանը և այն հարցին, թե ինչպես կարող ենք նոր տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ օգտագործել հայերենով։

Բարև բոլորին,

Մալքոլմ Գլադվելի Revisionist History-ն լավագույն փոդքաստներից է, որը ես երբևէ վայելել եմ և դեռ վայելում եմ: Առավել տպավորել է առաջին եթերաշրջանի երկրորդ էպիզոդը Վիետնամի պատերազմի մասին։

Այստեղ Գլադվելը քննարկում է Հյուսիսային Վիետնամի ժողովրդի կամքը ճնշելու նպատակով ռմբակոծության կիրառման գաղափարը։ Նա պնդում է, որ այս ռազմավարությունը հիմնված էր վիետնամական մշակույթի և մտածելակերպի թերի ըմբռնման վրա:

Գլադվելը նշում է, որ Հյուսիսային Վիետնամի ժողովուրդը օտար զավթիչներին դիմադրելու երկար պատմություն է ունեցել՝ սկսած չինացիների և ֆրանսիացիների դեմ նրանց հաջող պայքարից: Նրա խոսքով` այն գաղափարը, որ ռմբակոծությունը կճնշեր նրանց կամքը և կստիպեր հանձնվել, հիմնված էր վիետնամցիների մշակութային արժեքների և համոզմունքների սխալ իմացության վրա:

Գլադվելը հարցազրույց է անցկացնում պատմաբանների և գիտնականների հետ, ովքեր բացատրում են, որ վիետնամցի ժողովուրդն իրեն տեսնում էր որպես անկախության և ինքնորոշման համար ավելի մեծ պայքարի մի մաս: Հանուն իրենց ազգային ազատագրական պայքարի նրանք պատրաստ էին դիմանալ մեծագույն դժվարությունների ու զոհաբերությունների։

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Վիետնամի ժողովրդի կամքը ճնշելու համար ռմբակոծության օգտագործման մասին Գլադվելի քննարկումը ընդգծում է հակամարտության մշակութային և պատմական համատեքստը հասկանալու կարևորությունը, և թե ինչպես սխալ ընկալումներն ու թյուրիմացությունը կարող են հանգեցնել սխալ ռազմավարության և այլ, շատ թանկ արժեցող սխալների։

Սա ևս մեկ շատ լավ օրինակ է, որ մարդկային էության և մշակութային տարբերությունների սխալ ըմբռնումը կարող է հանգեցնել անմարդկային տառապանքի: Անպայման լսեք այս podcast-ը:

Փոդքասթի յուրաքանչյուր դրվագ կենտրոնանում է կոնկրետ թեմայի կամ իրադարձության վրա, օրինակ` գոլֆի դաշտերի պատմությունը, McDonald's-ի կարտոֆիլի ֆրիի վերելքն ու անկումը կամ բարձրագույն կրթության ներուժի դինամիկան: Գլադվելը հիմնվում է տարբեր աղբյուրների վրա` ներառյալ փորձագետների հետ հարցազրույցները, արխիվային հետազոտությունները և իր ուրույն տեսակետը` նոր պատկերացումներ բացահայտելու և ընդունված կարծիքներին մարտահրավեր նետելու համար:

Պատմությունների միջոցով Գլադվելը լույս է սփռում մեր աշխարհը ձևավորող թաքնված ուժերի վրա՝ սկսած հաջողության և ձախողման մասին մեր պատկերացումներից մինչև տեխնոլոգիաների ազդեցությունը մեր կյանքի վրա: Նա նպատակ ունի վիճարկել ունկնդիրների ենթադրությունները և խրախուսել նրանց տեսնել աշխարհը նորովի:

Apple podcast -  https://apple.co/3FBY9vT

Spotify - https://spoti.fi/3Z0Keqe

Այսպիսով, մարդկության պատմության և ընդհանրապես` աշխարհի ճիշտ ընկալումը շատ կարևոր է, ու ամբողջությամբ դրա մասին է այս շաբաթվա գիրքը։

Յուվալ Նոյ Հարարի - Սափիենս. մարդկության համառոտ պատմություն

Համոզված եմ, որ ձեզնից շատերը լսել են այս գրքի մասին, միգուցե` ոմանք նաև կարդացել են: Գիրքը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ վերաբերում է մարդկության պատմությանը, այլ նաև, քանի որ այստեղ քննարկվում են հետաքրքիր թեմաներ փողի, կրոնի, գյուղատնտեսության, ինչպես նաև լեզվի ծագման մասին, և թե ինչու ենք մենք սկսել հաղորդակցվել այնպես, ինչպես հաղորդակցվում ենք։

Որոշ գաղափարներ, որոնց մասին խոսվում է գրքում, հակասական են, և ոչ բոլորն են համաձայն դրանց հետ։

Գիրքը բաժանված է չորս մասի, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է մարդկության պատմության տարբեր դարաշրջանների վրա: Առաջին մասը ներառում է ճանաչողական հեղափոխությունը, որը տեղի է ունեցել մոտ 70,000 տարի առաջ և թույլ է տվել մարդկանց զարգացնել լեզուն, մշակույթը և առաջադեմ գործիքները: Երկրորդ մասը գյուղատնտեսական հեղափոխության մասին է, որը տեղի ունեցավ մոտ 12000 տարի առաջ և հանգեցրեց նստակյաց հասարակությունների վերելքին և գյուղատնտեսության զարգացմանը: Երրորդ մասն էլ պատմում է գիտական հեղափոխության մասին, որը սկսվել է մոտ 500 տարի առաջ և հանգեցրել խոշոր տեխնոլոգիական առաջընթացի ու ժամանակակից գիտության վերելքին: Վերջին` չորրորդ մասն ընդգրկում է  ներկայիս դարաշրջանը, որը Հարարին անվանում է «հետճշմարտության» դարաշրջան, երբ տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց աննախադեպ իշխանություն է տվել շրջապատող աշխարհի վրա:

Սափիենս. մարդկության համառոտ պատմություն - https://bit.ly/404pEqb

Իսկ վերջում` խոսենք տեխնոլոգիաների, ավելի կոնկրետ` GPT-4 նեյրոցանցի մասին։ Այս մասը գրել է Արմանը, ով սկսել է շատ հետաքրքիր newsletter ֆիլմերի և գիտության մասին, այնպես որ բաժանորդագրվեք՝ բաց չթողնելու համար:

Բարև բոլորին,

Ես Արմանն եմ ( )ու ուզում եմ մի փոքր դժգոհություն հայտնել GPT-4-ի ու ընդհանրապես բնական լեզվի գեներացման ալգորիթմերի հայալեզու հնարավորությունների վերաբերյալ մեր մասսայական անտարբերությունից։ Սոցցանցերում հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ «ղժժում» ChatGPT-ի հայերենի վրա, համեմատում Տիգրան Արզաքանցյանի հետ և այլն։

Բայց ոչ ոք չի էլ մտածում, որ պատճառն այն է, որ մեր մասնագետները չեն էլ փորձում (կամ փորձում են, ես չգիտեմ) մի բան անել դրա հետ, ի վերջո OpenAI-ը հրապարակել է նեյրոցանցի API-ը։ Ընդամենը պետք է նեյրոցանցին սովորեցնել։ Գոնե ռուսերենի մակարդակի հասնելու դեպքում ChatGPT-ն կդառնա հիանալի գործիք հայերեն լեզվով աշխատողների համար։

Քանի որ մենք սիրում ենք ոչինչ չանել, այլ միայն հպարտանալ մեր հերոսական անցյալով, ես էլ որոշեցի խնդրել ChatGPT-ին փոքրիկ թեմատիկ պատմություն հորինել։

Փրոմթը հետևյալն էր.

«Գրիր փոքրիկ պատմություն Հին Հայաստանի մասին։ Այնտեղ պետք է լինեն Տիգրան Մեծ ու Արտաշես արքաները, Մեսրոպ Մաշտոցը, Անի քաղաքն ու Արարատ լեռը։ Պետք է լինի նաև արագ պատրաստման արիշտայի ու հայկական կոնյակի գովազդ»։

Ստորև` նեյրոցանցի հորինած պատմության հայերեն թարգմանությունը.

«Վաղուց, շատ վաղուց, Հին Հայաստանում ապրում էր Տիգրան անունով հզոր արքան։ Նա հայտնի էր իր ռազմական նվաճումներով, ինչպես նաև արվեստի ու մշակույթի նկատմամբ սիրով։ Մի անգամ նա կանչեց իր պալատական գրիչին` Մեսրոպ Մաշտոցին ու հանձնարարեց նրան ստեղծել նոր այբուբեն հայերեն լեզվի համար։

Մեսրոպը երկար տարիներ ջանասիրաբար աշխատում էր ու վերջապես նրան հաջողվեց ստեղծել հայոց այբուբենը։ Գրի այս նոր համակարգն ամբողջ թագավորությունում հեղափոխություն իրականացրեց շփման ու կրթության մեջ, և այն օգտագործվում է մինչ օրս։

Այս ընթացքում, Արտաշես արքան զբաղված էր Անի անունով հիասքանչ քաղաքի կառուցմամբ։ Քաղաքն այս գտնվում էր ռազմավարական առևտրային ուղիների խաչմերուկում` արագ վերածվելով առևտրի ու մշակույթի կենտրոնի։

Մի անգամ Տիգրան արքան հիանում էր Արարատ լեռան գեղեցկությամբ, երբ նկատեց առևտրականների խումբ, որոնք նոր ապրանք էին վաճառում` արագ պատրաստման արիշտա։ Հետաքրքրված` նա փորձեց արիշտան ու հաճելիորեն զարնացավ նրա համով ու պատրաստման հարմարավետությամբ։

Նա անմիջապես հրամայեց նոր կերակուրը ներմուծել թագավորություն ու հասանելի դարձնել բնակչության համար։ Հայաստանի բնակիչներին դուր եկավ նոր ուտեստը, ու այն արագ դարձավ նրանց ճաշացանկի գլխավոր բաղադրիչներից մեկը։

Ոչ մի ճաշկերույթ Հայաստանում տեղի չէր ունենում առանց մեկ գավաթ լավագույն հայկական կոնյակի։ Խմիչքի հագեցած ու փափուկ համը հիանալի լրացնում էր արիշտան, ու շուտով դրանք դարձան մարդկանց սիրելի զույգը։

Այդպես էլ ծաղկում էր Հին Հայաստանը` նոր այբուբենով, աղմկոտ քաղաքով, համեղ արիշտայով ու ընտիրագույն կոնյակով։ Տիգրան ու Արտաշես արքաները, Մեսրոպ Մաշտոցը, Անի քաղաքն ու Արարատ լեռն իրենց դերը խաղացին երկրի հաջողության մեջ ու մինչ օրս էլ մնում են ամենասիրելի խորհրդանիշ»։  

Եկեք հետ չմնանք տեխնոլոգիաների զարգացումից։

‍