ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

May 22, 2023

Սովորությունների ուժը

Այս անգամ ներկայացնում ենք երկու արժեքավոր ռեսուրս՝ Hidden Brain փոդքասթը և Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գիրքը, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ մարդու վարքագիծը, բացահայտել անգիտակցական օրինաչափությունները և գիտակցված փոփոխություններ իրականացնել կյանքում ու աշխատանքում։ Hidden Brain-ը գիտության և անձնական պատմությունների միջոցով բացահայտում է, թե ինչպես են հոգեբանությունը, կենսաբանությունը, մշակույթը և սոցիալական միջավայրը ազդում մեր մտածողության ու որոշումների վրա։ Իսկ «Սովորության ուժը» ցույց է տալիս, թե ինչպես են ձևավորվում մեր սովորույթները, ինչպես կարելի է փոխել դրանք և ինչ ազդեցություն կարող են ունենալ անհատի ու կազմակերպության զարգացման վրա։ Երկու ռեսուրսներն էլ արժեքավոր են անձնական աճով, ինքնաճանաչմամբ, թիմային աշխատանքով և կազմակերպությունների մշակույթի զարգացմամբ հետաքրքրվողների համար։

Այսօր ուզում եմ Ձեզ ծանոթացնել իմ ամենասիրելի փոդքասթներից մեկին, որը լսում եմ դեռևս 2016 թվականից։ Զարմացել էի, երբ մտա «Apple podcast», որ տեսնեմ 1-ինը երբ եմ լսել ու մեկ էլ բերեց՝ «2016» թիվը։ Ինչևէ, թոդքասթի անունը «Hidden Brain» է։

«Hidden Brain»-ն արտադրվում է «NPR»-ի (Ազգային հանրային ռադիոյի) կողմից։ Փոդքասթը վարում է սոցիալական գիտությունների թղթակից Շանկար Վիդանտեմը, որը նախկինում լուսաբանել է գիտությունը, բժշկությունը և մշակույթը «Washington Post»-ում։

Փոդքաստն ուսումնասիրում է անգիտակցական օրինաչափություններն ու կողմնակալությունը, որոնք մարդուն մղում են տարբեր գործողությունների՝ հենվելով գիտության ու պատմության վրա։ Նպատակը՝

  • Մարդկանց օգնել ավելի լավ հասկանալու և՛ իրենց, և՛ մյուսների վարքագիծը։
  • Բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը կայացրած որոշումների և դրանց կայացման պատճառների շուրջ։

«Hidden Brain»-ում նաև քննարկվում են հետևյալ թեմաները՝ մշակույթ, կենսաբանություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն և այլն։

Այս փոդքասթն ինձ դուր է գալիս նաև նրա համար, քանի որ այստեղ քննարկվող բարդ թեմաները միս ու արյունից են և ներկայացվում են անձնական պատմությունների տեսքով. այդկերպ բարդ թվացող թեմաները մարդկանց համար դառնում են դյուրամարս։

Անպայման լսե՛ք (ցավոք, հասանելի է միայն անգլերենով)։

Apple podcast - https://apple.co/3IwRNiW

Google podcast - https://bit.ly/45qr7ue

Գիրք.

Վերնագիր՝ «Սովորության ուժը»

Հեղինակ՝ Չարլզ Դահիգ

Հրապարակման տարեթիվ՝ 2012թ.

Կարդացածս առաջին, ոչ գեղարվեստական գրքերից 1-ն է։ Պարզ է և հեշտ ընթերցվող, ինչպես նաև գործնականում լավ ուղեցույց է՝ բացահայտելու մեր սովորույթները և օգնել փոխելու դրանք։

Գրքում խորությամբ տրվում են հետևայլ հարցերի պատասխանները.

-Ինչպես են ձևավորվում մեր սովորույթները։

-Ինչու ենք մենք այդքան կախված մեր լավ և վատ սովորույթները։,

-Ինչպես դրանք փոխելով կարող ենք իրական փոփոխություններ բերել մեր կյանք։

Իհարկե՝ փոփոխությունները դժվար են, բայց ոչ՝ անհնարին։

Դահիգը նաև խոսում է «հիմնական սովորույթների» մասին, որոնք փոփոխելու դեպքում դրական ազդեցությունը դոմինոյի քարերի պես շղթայական կտարածվի մեր մյուս սովորույթների վրա։

Անդրադառնամ գրքի մեկ այլ հետաքրքիր հատվածի. Դահիգը խոսում է «Alcoa»-ի և «Starbucks»-ի նման հայտնի կազմակերպությունների սովորույթների մասին։Տեսնելով, որ նման մեծ խաղացողները կարողանում են փոխել իրենց սովորություններն ու մշակույթը, կարծում եմ՝ բավականին հուսադրող է։

Գիրքը, օրինակ, ինձ օգնեց հավատալու, որ մենք կարող ենք նաև մեծ փոփոխություններ իրականացնել հենց մեր ընկերությունում՝ աշխատելով արդեն իսկ ձևավորված սովորույթների վրա։

Մտածում եք՝ ինչպե՞ս. կազմակերպություններն է՞լ ունեն սովորույթներ։ Այո՛. գրքում այդ մասին մանրամասնորեն խոսվում է։

Ավելին՝ գրքում կծանոթանաք, թե ինչպես են սովորույթները ձևավորում հասարակություններ և թե ինչպես են սովորույթները դառնում հասարակության հիմնական շարժիչ ուժը։

Ի վերջո՝ «Սովորությունների ուժը» գիրք է, որը փոխեց վերաբերմունքս սեփական սովորություններիս նկատմամբ։ Անկախ նրանից՝ թիմի անդամ եք, ղեկավարում եք թիմ, կամ պարզապես հետաքրքրված եք անձնական աճով, ես իսկապես հավատում եմ, որ Դուք այս գրքում կգտնեք Ձեզ անհրաժեշտը։

«Սովորության ուժը» - https://bit.ly/423iyCq

Դե՛, բարի ընթերում, և եթե հավանում եք մեր նամակները, անպայման կիսվե՛ք Ձեր ընկերների հետ. մենք շատանում ենք :D

‍