ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

March 4, 2023

Սպանության բարոյական կողմը

Բարի գալուստ rearrange-ի առաջին գրքային և կրթական առաջարկների թողարկում։ Այս շաբաթ բացահայտում ենք Հարվարդի հայտնի «Արդարություն» դասընթացը՝ Մայքլ Սանդելի ղեկավարությամբ, ուսումնասիրում ենք Freakonomics փոդքասթի միջոցով աշխարհը տնտեսագիտության տեսանկյունից և առաջարկում Նասիմ Թալեբի «Սև Կարապը» գիրքը, որը փոխում է մեր պատկերացումները ռիսկերի, անկանխատեսելի իրադարձությունների և ապագայի կանխատեսման սահմանափակումների մասին։ Թողարկման վերջում նաև կգտնեք rearrange-ի երկրաշարժերին, սեյսմիկ ռիսկերին և Հայաստանի բնակֆոնդին նվիրված փոդքասթի հղումը։

Բարև բոլորին,

Սա  իմ առաջին նամակն է` այնպես որ շատ խիստ չդատեք .Դ։ Շնորհակալ եմ բոլորիդ բաժանորդագրվելու համար։ Ինչպես արդեն նշել էի սոցցանցերում, ես կկիսվեմ փոդքասթներով, օգտակար տեսանյութերով և աշխարհում կատարվողի շուրջ բովանդակությամբ, և, իհարկե, շաբաթական գրքերի առաջարկներով:

Այս շաբաթվա համար ես Ձեզ կառաջարկեի ծանոթանալ Հարվարդի ամենահայտնի դասընթացներից մեկին, որը կոչվում է «Արդարություն»։ Սասընթացը մշակված է լեգենդար Մայքլ Սանդելի կողմից: Սա նաև Հարվարդի առաջին դասընթացն է, որը հասանելի էր առցանց՝ անվճար: Կիսվում եմ սպանության բարոյական կողմի մասին առաջին դասախոսությամբ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով (ցավոք, հայերեն տարբերակ չկա)։ Եթե Ձեզ դուր է գալիս թեման և ցանկանում եք ավելի խորանալ, ահա edx-ի անվճար դասընթացի հղումը:

Եթե չգիտեք՝ edx-ը հարթակ է, որտեղ կարող եք դասընթացներ գտնել խոշոր համալսարաններից, ինչպիսիք են Հարվարդը և MIT-ը, հիմնականում՝ անվճար։ Դուք պետք է վճարեք միայն այն դեպքում, եթե ցանկանում եք ունենալ վկայականը, կիսվել linkedin-ում և ցույց տալ բոլորին, թե որքան խելացի եք:

Edx - https://bit.ly/3SMs8GS

Անգլերեն տարբերակ - http://bit.ly/3ZHfyv0

Ռուսերեն տարբերակ - https://bit.ly/3yaERcX

Սիրածս փոդքասթներից մեկը Freakonomics-ն է: Փոդքաստը ուսումնասիրում է տարբեր թեմաներ տնտեսագիտության ոսպնյակի միջոցով՝ նպատակ ունենալով բացահայտել ամեն ինչի թաքնված կողմը: Այն հիմնականում ամեն ինչի մասին փոդքաստ է․ դուք կարող եք գտնել թողարկումներ թեյավճարների տնտեսագիտությունից մինչև գլոբալ խնդիրներ: Եթե հասկանում եք անգլերեն, սա, իսկապես, հետաքրքիր շտեմարան կլինի Ձեզ համար:

Ի դեպ, իմ կարդացած հոդվածների ու գրքերի և լսած փոդքասթների մեծ մասն անգլերեն են, շատ դեպքերում նույնիսկ ռուսերեն չեն թարգմանվում, իսկ հայերեն՝ շատ հազվադեպ։ Այսպիսով, անգլերենը, հիմնականում, պարտադիր է նոր ստացված գիտելիքներին և հմտություններին հասանելիություն ունենալու համար։

Freakonomics -  http://bit.ly/3KSexfn

Գրքի առաջին առաջարկը պետք է հատուկ լինի, ու այստեղ ես քիչ սենտիմենտալ եմ դառնում :D

Նասիմ Թալեբ - Սև Կարապը

Այս գիրքն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա և օգնել նայել պատմությանը տարբեր անկյուններից, ինչպես նաև հասկանալ խիստ անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը, ապագայի կանխատեսման լիմիտացիաները, ինչ է ռիսկը, անկանխատեսելիությունը և տեխնոլոգիայի ազդեցությունը մասշտաբի էֆեկտի վրա: Ու նաև՝ գիրքը կարդալուց հետո, կհասկանաք «ինչպես չլինել հնդկահավ»: Ես կարդացել եմ այս գիրքը երկու անգամ: Սա հեշտ ընթերցանություն չէ, բայց շատ կարևոր:

Մենք ունենք գրքի հայերեն թարգմանությունը, այն կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով։

Սև Կարապը -  https://bit.ly/3SL6rqM

Նաև, եթե բաց եք թողել այս շաբաթվա rearrange փոդքասթը, այն նվիրված էր երկրաշարժերին, դրանց դեպքում հնարավոր ռիսկերին, հայաստանյան բնակֆոնդի հնեցվածությանը, դրա լուծման ուղիներին, և քաղաքի ու երկրի նախկին մթնոլորտի մասին ջերմ հուշերին։ Մեր հյուրերն էին «Հայնախագծի» տնօրեն Գրիգոր Ազիզյանը և ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› տնօրեն Սոս Մարգարյանը։

rearrange #136 -  http://bit.ly/3KRByit

Լավ օր :)

‍