ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

April 23, 2023

Սպասելիքներ

Ինչպե՞ս են մեր սպասելիքներն ազդում մարդկանց լսելու, հասկանալու և աշխարհի մասին պատկերացումները վերանայելու կարողության վրա։ Այս թողարկման ընթացքում քննարկում ենք անկեղծ հաղորդակցության կարևորությունը, նախապես ձևավորված կարծիքների ազդեցությունը և այն, թե ինչպես կարող ենք ավելի ուշադիր լսելով հարստացնել մեր մտածողությունը։ Անդրադառնում ենք նաև մեր հանդեպ ընտանիքի և հասարակության սպասելիքներին, անձնական նպատակներին հետևելու դժվարություններին ու երբեմն ուրիշներին հիասթափեցնելու անհրաժեշտությանը՝ սեփական ուղին ընտրելու համար։ Երբ կարծր պատկերացումները խանգարում են հասկանալ այլ տեսակետներ, դրանք կարող են նպաստել անհանդուրժողականությանն ու հասարակության մեջ բաժանարար գծերի առաջացմանը։ Շաբաթվա գրքի առաջարկն է Ջորջ Օրուելի «1984»-ը՝ տոտալիտարիզմի, զանգվածային հսկողության, գաղափարական վերահսկողության և անհատական ազատության կորստի մասին դասական վեպը, որի գաղափարները հատկապես կարևոր են ժամանակակից աշխարհում։


Մենք բոլորս ինչ-որ չափով սպասելիքներ ունենք ուրիշներից և ինքներս մեզնից, և մի միտք ինձ հանգիստ չի թողնում։ Ինձ թվում է, որ սպասելիքները մեզ չեն թողնում իսկապես լսել դիմացինին ու դա խանգարում է տեսնել իրականությունն օբյեկտիվ կերպով։ Չնայած կարելի է պնդել, որ օբյեկտիվ իրականություն գոյություն  չունի, բայց դա մեկ ուրիշ անգամ։

Հարյուրավոր տաղանդավոր մարդկանց հետ երկար զրույցներ անելիս մի բան պարզ դարձավ. զրույցը լավ է ստացվում, երբ սպասելիքներ չունես, ասինքն՝ արդեն չես պատկերացրել լրիվ քո գլխի ներսում, թե ինչ է լինելու, ոնց է պատասխանելու այս կամ այն հարցին, հետո դու ինչ ես հարցնելու։ Չես սպասում, որ ոնց կպատասխանի կամ ինչ կասի, որը կհաստատի կամ կհերքի քո պատկերացումները, կարևոր բառը ստեղ «քո»-ն է, այսինքն՝ դու չես լսում, որովհետև ավելի կարևորում ես քո ակնկալիքը, քան դիմացինի ասածը։ Նման պարագայում շատ դժվար է իսկապես լսել դիմացինին։ Քո պատկերացումները հաստատելը կամ հերքելը չի նշանակում լսել։ Հաղորդակցվելը երկողմանի է, անգամ եթե կողմերից մեկը միայն լսում է։ Մարդկանց մեծ մասը սովոր չի, որ իրենց ուշադիր լսում են առանց արդեն իսկ ձևավորված սպասելիքների, ու երբ դա տեղի է ունենում, դիմացինն իրոք պատրաստ է խոսելու ու պատմելու ողջ խաղաքարտերը բացած։ Իսկ երբ մտածում ես հակառակն անիմաստ է, չնայած բոլորս էլ դա անում ենք, եթե արդեն սպասելիքներն ունես ու գիտես ինչ է ասելու, ոչ քո, ոչ էլ դիմացինիդ ժամանակը մի վատնիր։ Եթե արդեն հաղորդակցվում եք, փորձեք իսկապես լսել. դա սովորելու ու աճելու շատ լավ միջոց է, ու ինչպես Ռիկ Ռուբին է ասում՝ միշտ չի որ կա ճիշտ պատասխան, պարզապես կան տարբեր տեսակետներ։ Որքան շատ լսենք ու ընդունենք այլ տեսակետներ, այնքան կհարստանա մեր մտածողությունը կամ բանականությունը։  

Բայց սպասելիքներն այլ կողմեր ևս ունեն։ Ես լավ հիշում եմ, որ մի հոգեբանի հետ խոսում էինք հիասթափվելու մասին։ Հարցրեց՝ շա՞տ ես հիասթափվում, ասացի՝ չէ, զարմացավ, ու հետո ես էլ սկսեցի մտածել։ Հասկացա, որ դա գալիս է ոչ մեկից ոչինչ չսպասելուց։ Դա ինձ բնականորեն է տրվել, չգիտեմ, ինչպես է ստացվել, որ չես սպասում. լավը լավն է, վատը՝ վատը, արդյունքում չկա հիասթափություն (հիմանկանում այդպես է)։ Ես սովորաբար հիսթափվում եմ ինքս ինձնից, քանի որ իմ ակնկալիքներն ու սպասելիքներն իմ հանդեպ մեկ-մեկ չափից շատ են ու միշտ չի, որ դա լավ է կամ էլ շատ չեն, այլ սովորական թամբալի մեկն եմ։

Ու շատ եմ նկատել, որ մարդկանց դանդաղեցնում է իրենց հանդեպ սպասելիքները հարազատների, ընկերների կողմից։ Օրինակ՝ ծնողներդ ունեն սպասումներ քեզնից՝ պետք է ընդունվես համալսարանի այս բաժինը, լավ սովորես, ավարտես, գնաս ինչ-որ հոպարի կամ մորքուրի համար ողջ կյանքդ աշխատես, որ կայուն եկամուտ ունենաս, հիպոտեկ փակես և այլն։ Դուք հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Իրենց սպասումներն էլ սովորաբար կախված են ուրիշներից՝ հարևաններից ու ծանոթներից, ովքեր սովորաբար ավելի պահպանողական են իրենց պատկերացումներով, և քեզ համար կանխատեսած ապագան կարող է ընդհանրապես քո սրտով չլինել կամ էլ արդեն հնացած լինել։ Իմ ծնողները հաստատ չեն երազել, որ իրենց տղան փոդքասթեր կդառնա, կամ  հորդ, որ ասես՝ սմմշիկ ես ուզում դառնալ, կարող է ասել, տենց բառեր մի օգտագործի ամոթ է։ Իրականում ամեն ինչ այսքան ծայրահեղ չի։

Իսկ անցյալին նայելով՝ շատ դժվար է կանխատեսել ապագան, կարելի է ասել՝ անհնար է։ Քո նպատակը կարող է չհամընկնել քո հարազատների սպասելիքների հետ։ Դրա համար պետք է պատրաստ լինեք հիասթափեցնել նրանց քո նպատակին հասնելու համար, իսկ եթե հասնես հաջողության, բոլորը կսկսենք հիանալ ու կասեն, որ քո նպատակին կողմ էին։

Երբ մենք ունենք կարծր, դժվար ակնկալիքներ կամ սպասումներ, ինչպես տեսաք, շատ բաներում կարող են մեզ խանգարել, անգամ խանգարել լսելու ու հասկանալու այն մարդկանց, ում հետ համաձայն ենք, իսկ եթե մարդու հետ կամ իր կողմից ընտրված գաղափարների հետ համաձայն չենք, դա արդեն անհնար է դարձնում լսելը, շփվելը, փորձելը հասկանալը դիմացինի տեսակետը։ Իսկ դա բերում է բաժանարար գծերի, ատելության, անհանդուրժողականության ու էլի նմանատիպ  լիքը-լիքը վատ բաների, որն ասյօր տեսնում ենք մեր շուրջ և որն էլ կարող է իր հերթին բերել այն ամենն, ինչը շատ լավ գրված է այս շաբաթվա գրքում։

Ջորջ Օուրելի «1984» գիրքը պատադիր է կարդալ, հատկապես հիմա։ Պատմությունը ծառայում է որպես տոտալիտարիզմի նախազգուշացում զանգվածային հսկողության և անհատի ազատության քայքայման վտանգների դեմ։

Ջորջ Օուրելի «1984» - https://bit.ly/3n07mrK

Ձեզ բոլորիդ լավ շաբաթ եմ մաղթում։

‍